Խնդիրը նրանում ա, որ ձեզ չեն կարա բռնեն, տանեն, դատեն նրա համար, որ չեք քայլում մի շարքով: Գոյություն ունեն խոսքի ազատություն, մարդու իրավունքներ: Դրա համար պետք ա օգտագործել հասարակական կարծիքը, որը կստիպի թույլերին վերադառնալ շարք, իսկ նա, ով չի վերադառնա, կպիտակավորվի անպայման, որ մյուսները հեռու մնան ու չկրկնեն նույն ճանապարհը: Անհատներին կառավերելը բարդ ա, ամոխը կառավարելը՝ հեշտ: Ի՞նչ ա պետք դրա համար. լրատվականներ, հաղորդումներ, ուրույն ոճ ունեցող մի քանի կամակատար, և ի՞նչ ենք ստանում արդյունքում` թելադրված ու պարտադրված կարծիքը կրկնող ամբոխ, որը ապրում ա անուրջներում, երկակի կյանքով, ու չնայած զգում ա, որ ինչ-որ մի բան էն չի, բայց չի էլ կարողանում արտահայտվի, որովհետև հաջորդ պահին կստանա պատասխան` կա՛մ մեր հետ ես, կա՛մ մեր դեմ ես: 
«Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը հանցագործություն է»,-հանկարծ գոռումա մեկը շարքից, ու միանգամից ստանում ա արձագանք՝ «Ձեր զայրույթն անտեղի ա, գոյություն ունի դատարանի որոշում», չնայած պարզ չի, թե նա որտեղից գիտի, որ գոյություն ունի այդ որոշումը, եթե ինքը ամբողջ օրը տունը նստած ա: «Մի նեղացի, փորձի լենանանաս, ջուր խմի, հանգստացի, մի նախանձի իմ ուրույն ոճին»,-ձայն ա տալիս երկրորդը, որը բոլորին հայտնի ա որպես 1-02-ի մոդեռնիզացված տարբերակ: «Լավ, ո՛չ ձեզ, ո՛չ մեզ,-ասում ա երրորդը, - հեսա կամերռայով գայիշնիկ եմ նկարել, աբգոն էր անում»: Ու ընդհանրապես եկեք լինենք հանդուրժող, այսօր միջազգային հանդուրժողականության օրն ա, ու բոլոր չար ու նախանձ մարդիկ պետք ա ապաշխարեն: Բայց մեկը հարցնի՝ տո ձեր ինչի՞ն պետք ա նախանձեն, ի՞նչ ա սպասվում ձեզ ապագայում՝ կուտակված պարտքեր, փոքր տուն, ուրիշի օգտագործած մեքենան դրսից բերած՝ որպես երջանկության գագաթնակետ: Հասարակ անվադողը փոխելը ձեռնտու չի սեփական երկրում, նույնիսկ եթե մի կողմ թողնենք հանգստանալն ու աշխատելը: 
Սա ընդամենը մեկ օրինակ ա, չնայած որ այդ օրինակները շատ են, կարևորը այն ա, որ քանի դուք շարքում եք, դուք միշտ լինելու եք մեղավոր, այսօր որ չեք ապրում ձեր անձնական կյանքով, հաջորդ օրը, որ անտարբեր եք ուրիշների նկատմամբ: Մեղավոր եք լինելու, որ հետաքրքրվում եք քաղաքականությամբ, մեղավոր եք լինելու, որ չեք հետաքրքրվում երկրի ապագայով: Մեղավոր եք, որ պայքարում եք, մեղավոր եք, որ հեռանում եք: 
Ինչպե՞ս վարվել նման իրավիճակներում: Շարունակել ու չհանձնվել՝ ահա միակ տարբերակը՝ լինելով մեղավոր, սխալվելով, հետևություններ անելով, ճանաչելով ինքներդ ձեզ և ձեզ շրջապատողներին, փնտրել ուղիներ ու լսել միայն սեփական ներքին ձայնը:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել