Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։ Այսօր երկարատև նիրհից դուրս գալու և կենդանության նշույլներ ցուցադրելու փորձ կատարեց նախկին ԱԳ նախարար, նախկին ԲՀԿ-ական, նախկին քաղաքական փրկիչ, մի խոսքով, խրոնիկ նախկին Վարդան Օսկանյանը։
Դեղին էջերի լավագույն ավանդույթներով Օսկանյանը փորձել է ձգել իր փաստարկները 10 կետի։ Ներկայացված փաստարկների ճնշող մեծամասնությունը չի դիմանում քննադատությանը և հին երգերի անհաջող կրկնություն է հիշեցնում։ Հասկանալի է, որ այս ամառային քաղաքական փարթին թելադրված է եղել հայտնի պրոդյուսերական կենտրոնի կողմից։
Հաշվի առնելով Օսկանյանի բազմակողմ զարգացածությունը` ուզում եմ առաջարկել նրան ուժերը փորձել այլ տասնյակներ գրելով։ Օրինակ` փողերի լվացման տասը մեթոդ կամ քաղաքական ֆիասկոյի տասը դրսևորում։ Կամ... շարունակեք ինքներդ։ Մի խոսքով, Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/887755034631480
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել