Մի անգամ արևածագից առաջ բուն եկավ Իմաստունի մոտ և ասաց.
—Բոլոր կենդանիներն ու թռչունները քեզ համարում են ամենաիմաստունը աշխարհում, և միայն դու կարող ես ինձ օգնել: Ահա արդեն հարյուր տարի է, որ ես չեմ կարողանում գտնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ ես, ով ատում է մութը և միշտ փորձում է խուսափել նրանից, ապրում է միշտ մթի և կիսամթի մեջ:
—Դժբախտություններից խուսափելը նույն բանը չէ, ինչ երջանկությանը ձգտելը, — պատասխանեց իմաստունը: — Խուսափելով մթությունից՝ դու ամբողջ ժամանակ մտածում ես նրա մասին, նահանջում ես նրանից՝ չտեսնելով քո ճանապարհը, փոխանակ ուղիղ գնաս դեպի լույսը: Մտածիր լույսի մասին, ձգտիր դեպի լույսը, փնտրիր լույսը և արագ կգտնես այն, ինչ փնտրում ես:
— Շնորհակալ եմ խորհրդիդ համար, — վայեց բուն: — Հիմա ես կվերադառնամ իմ փչակը, ինչպես հարկն է կհանգստանամ, և հենց կգա գիշերը՝ կթռչեմ նրանից հեռու, և այլևս չեմ վերադառնա այդ ատելի մթություն:
Նա թափ տվեց թևերը և թռավ:
Իմաստունը վեր քաշեց ուսերը, շուռ եկավ և գնաց արևին ընդառաջ:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից