- Պետք է սիրել նրանց, ովքեր մեր կողքին են հիմա... Ովքեր տաք հայացքով միշտ նայում են մեզ, միշտ ժպտում են, ու մեր օրը լրացնում իրենց գեղեցիկ ներկայությամբ, ովքեր ուղղակի օգնում են ապրել...
- Գեղեցիկը այն չէ, որ շողում է , այլ այն է, որ ջերմացնում է...
- Ցանկալի կլիներ, որ այն հարաբերությունները, որոնք հաճախ նկատվում են ծանոթության սկզբում միշտ էլ մնային... Կարոտել, սպասել անհամբեր հանդիպումներին, անհանգստանալ, զանգել ամեն րոպե, ցանկանալ խոսել և վերջապես՝ իրարով ապրել...
- Դե ինչ, ինքդ քեզ խաբիր, թե ամեն ինչ «լավ է»...
- Անցյալը պետք է հիշել, բայց ոչ շարունակել նրանում ապրել...
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/11/31.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել