Այն, որ երթուղային «газель» - ների հարցը դեռ մնում է չլուծված, զայրացնում է շարքային քաղաքացուն: Մարդկային համբերության սահմանները մեր տիեզերքի նման անծայրածիր են դառնում:
Ստորև ներկայացնում եմ մի քանի բորբոքված վեճեր, երբ ուղևորներն արդեն պատրաստ են իրար սպանելու, սակայն ոչ երբեք վարորդին:
«Այ քուրս, դոշերդ ետ տար, քիթս դուրս հանեմ, խեղդա արդեն՝ քթիս ծակերը փակել ես»:
«Ախպերս, մե ոտմ էլ վեր գելնի՞ս, դուռը չի փակվի»,- «Այ քուրս ետևս մտար, էլ տեղ չկա»:
«Տղա ջան, վա՜յ, վզիս ես ելել, խո բանակիդ քեֆը չէ»:
Վարորդը,- «Ապ էն մարդու ետևը տեղ կա, տեղավորվի, օր ես էլ քշեմ»:
«Այ մարդ վրես պառկար»- «Ըբը ի՞նչ էնեմ, քուր ջան, կանգնելու տեղ չկա»:
Շարունակելի է, մինչև որ վերջապես որոշ տհաս ղեկավարների բութ ուղեղին հասնի, որ այսպես չի կարելի: Պարոնայք՝ ասածս ղեկավարներ, հույս ունեմ, որ ձեզանից ոմանք հիմա սա կարդում են: