Վանգայի երազահան. ջահLife.panorama.am-ը գրում է.

Ջահը՝ ըստ Վանգայի երազահանի

Եթե երազում ձեռքում վառվող ջահ եք պահում, խոսում է այն մասին, որ կյանքում լուրջ բարձունքի կհասնեք: Ուղղորդվելով մաքուր մտքերով, խելամիտ և ճիշտ գործողություններ կատարելով, լինելով բարեսիրտ և իմաստուն մարդ՝ դուք արժանացել եք վերին ուժերի հովանավորչությանը:

Եթե ջահով լուսավորում եք ձեր ուղին, նշանակում է, որ ձեր առջև դրված նպատակներին հասնելն այնքան էլ հեշտ չի լինի: Բանն այն է, որ, լինելով ձեր երջանկության դարբինը, կյանքի առաջին քառորդը կանցկացնեք՝ տրվելով զեխությանը, և միայն ավելի ուշ, խելքի գալով, ճիշտ ուղու վրա կկանգնեք:

Վառվող ջահերով մարդիկ նշան են այն բանի, որ դուք ունեք բազմաթիվ ընկերներ, ովքեր պատրաստ են դժվարին պահին ձեզ օգնության հասնել:

Երազում ջահ վառելը հաճելի նորություն է կանխատեսում: Հնարավոր է, որ ձեր ընտանիքը համալրվի կամ ծանոթների ընտանիքում երեխա ծնվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել