Թվում էր, թե գերված ժողովրդի համար այն պետք է սոցիալական ցանցի, պարապ վախտվա զբաղմունքի փոխարեն, լիներ ազատ խոսաքի ամբիոն, բռնակալությունից ազատության քարոզի տարածման հզոր գործիք: Ավաղ, այդպես էլ աչքներս ջուր կտրելով սպասեցինք, սակայն չդարձավ ու չդարձավ:
Քանի դեռ մերոնք չեն հասկացել ֆյսբուքի իսկական դերն ու նշանակությունը մեր նման օտարի լծի տակ ստրկացված ժողովրդի համար, քանի դեռ յուրաքանչյուրն իր անձնական էջի վրա անվարան ու համարձակ չի գրում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ կոչեր անող գրություններ, քանի դեռ մյուսներն էլ նույն օրինակին հետևելով չեն տարածում դրանք՝ փոխելու համար հասարակության կարծրացած միտեքը, մենք շարունակելու ենք դոփել նույն փոսում:
Սրա չարվելու պատճառը թող յուրաքանչյուր մարդ իր մեջ որոնի, թող ինքն իրեն տա այն հայցի պատասխանը, սա մեզ համար սոցիալական ցա՞նց է, թե՞ գերության ցանցը պատռելու միջոց: Եվ ամենակարևորը, թե ի՞նչն է իրեն խանգարում դա անել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել