Կամ այս վճարման իմաստը ձևակերպեք, կամ անունը դրեք`պետական ռեկետ

Ի պաշտոնե վարչապետին պաշտոնավարման ընթացքում երբևէ հուզե՞լ է ամեն տարի յուրաքանչյուր վարորդի կողմից լրիվ անիմաստ մուծվող «тех.осмотр» կոչված պետական ռեկետը։ Չէ, հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ անձնուրաց պայքարը այնքան ժամանակ է խլում, որ ամեն տարի բառացիորեն անտեսվում է ոչ մի բանի համար մուծվող այդ գումարը: Ոչ մի ուղեղ ունեցող մարդ չի կարող արդարացնել այն, քանի որ յուրաքանչյուր վարորդ էլ հասկանում է, որ այդ վճարման անվանումը ոչ մի ընդհանուր աղերս անգամ չունի իրական պատճառի հետ: Եթե կարմիր գծերի ու տեսախցիկների միջոցով մեր ուսերին դրած ստրկահարկը որոշ տմարդներ փորձում են արդարացնել, ապա այս դեպքում գործ ունենք փաստացի պետական ռեկետի հետ: Ինչ ասեմ` հարամ լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել