Մարդիկ լեզուն որպես հաղորդակցության միջոց սկսել են օգտագործել հազարավոր տարիներ առաջ։ Այսօր գոյություն ունեն մոտավորապես 6000 լեզու, և դժվար է հստակ ասել, թե որն է գոյություն ունեցող լեզուներից ամենահինը։

Շատ հետազոտողներ հավատացած են, որ լեզվի ծագումը հնարավոր չէ լուրջ ուսումնասիրել՝ փաստերի բացակայության պատճառով։ Այս ցանկում ներառված են այն հինավուրց լեզուները, որոնք դեռևս օգտագործվում են մեր օրերում։

 10  Լատիներեն

Latin

Հին լատիներենը օգտագործվել է Ք.ա. 75թ.ին։ Լատիներենը իտալական թերակղզում մղված պատերազմների ու ճակատամարտերի հաղթողների լեզուն էր։ Այն կարևորություն ձեռք բերեց, երբ դարձավ Հռոմեական կայսրության պաշտոնական լեզուն։

Ռոմանական բոլոր լեզուները սերում են լատիներենից։ Ժամանակակից շատ լեզուների բառապաշարում կարելի է լատիներեն ծագում ունեցող բազմաթիվ բառեր գտնել։

Այսօր լատիներենը դասավանդվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների առարկայական ցանկում և դեռևս պահպանվում։ Այն նաև Վատիկանի պաշտոնական լեզուն է իտալերենի հետ միասին։

 9  Հայերեն

Հայերենը հնդևրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու է, որն օգտագործվում է հայերի կողմից։ Գրավոր հայերենը երկար տարիների պատմություն ունի, իսկ պահպանված ամենահին ձեռագիրը Աստվածաշնչի հինգերորդ դարի թարգմանություն է։ Եվ չնայած ժամանակակից հայերենի հայբուբենը ստեղծվել է 405թ․ին Մեսրոպ Մաշտոցի կողմից, այնուամենայնիվ, վերջին գտնված տեքստերը հուշում են այն մասին, որ հայերենը սկսվել է օգտագործվել դեռ մոտավորապես Ք.ա. 450թ.ից։

 8  Կորեերեն

Korean

Կորեերեն լեզուն սկսվել է օգտագործվել մոտավորապես Ք.ա 600թ.ին։ Կորեերեն են խոսում թերակղզու և դրան հարակից կղզիների 65 միլիոն բնակիչներ, ինչպես նաև 5.5 միլիոն այլ մարդիկ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր անկյուններում։ Այն փաստը, որ բոլոր կորեացիները խոսում ու գրում են նույն լեզվով կարևոր գործոն է նրանց ազգային ամուր գիտակցության համար։

 7  Եբրաերեն

Hebrew

Եբրաերենը ավելի քան 3000 տարվա պատմություն ունի և ծագել է մոտավորապես Ք.ա. 1000թ․ին։ Այն անտիկ սեմական լեզու է և Իսրաելի պետական լեզուն։ Շատ տարիների ընթացքում եբրաերենն օգտագործվել է սուրբ տեքստերը գրի առնելու համար, այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են «սուրբ լեզու»։ Այսօր այն թե՛ գրավոր, թե՛ բանավոր լեզու է, որը միավորում է հրեական համայնքը։

 6  Արամերեն

Aramaic 

Եբրաերեն և արաբերեն լեզուները փոխառվել են արամական լեզվից։ Այս լեզվի հնության մասին են վկայում Արամական քաղաք-պետությունների միջև դիվանագիտական փաստաթղթերը, որոնք թվագրվում են Ք.ա. 10-րդ դարին։ Ժամանակակից արամերենը իր ամենատարբեր բարբառներով օգտագործվում է ժամանակակից Իրաքում, Իրանում, Սիրիայում, Իսրաելում, Լիբանանում և մի շարք արևմտյան երկներում, ուր տեղափոխվել են լեզուն կրողները, այդ թվում Ռուսաստանում, Եվրոպայում, Ավտսրալիայում և ԱՄՆ-ում։

 5  Չինարեն

Chinese

Չինարեն լեզվի առաջին տեքստերը 3000 տարվա հնություն ունեն և թվագրվում եմ Ք.ա. 1200թ․ին։ Ժամանակի ընթացքում չինարենը զարգացել ու փոփոխվել է, և մոտ 1.2 միլիարդ մարդ է այսօր չինարենն օգտագործում որպես մայրենի լեզու՝ դրա որևէ տարբերակն օգտագործելով։ Չինարենն աշխարհում ամենից շատ օգտագործվող լեզուն է։

 4  Հունարեն

Greek

Հունարել լեզվի ամենահին վկայությունը թվագրվում է Ք.ա. 1450թ․ին։ Հունարենը ամենաշատն օգտագործվում է Հունաստանում, Ալբանիայում ու Կիպրոսում, մոտ 13 միլիոն մարդկանց կողմից։ Հունարենը երկար ու հարուստ պատմություն ունի և եվրոպական ամենահին լեզուներից մեկն է։

 3  Եգիպտերեն

Egyptian

Եգիպտերենը ամենահին լեզուն է, որն օգտագործվել է Եգիպտոսում։ Այն սերում է աֆրոասիական լեզվաընտանիքից։ Դամբարանների պատերին հին եգիպտերենով արված գրերը թվագրվում են Ք.ա. 2600-2000թթ․։ Այսօր եգիպտերենը պահպանվում է, որպես Կոպտական ուղղափառ եկեղեցու ծեսերի իրականացման լեզու։

 2  Սանսկրիտ

Sanskrit

Հետազոտողները հավատացած են, որ Սանսկրիտը, որն այդքան շատ ազդեցության է ենթարկվել եվրոպական լեզուների կոցմից սերել է թամիլերենից։ Սանսկրիտը Հնդկաստանի տարածքում օգտագործվող դասական լեզուն է, որը թվագրվում է Ք.ա. 3000թ․ին։ Սանսկրիտը դեռևս Հնդկաստանի պաշտոնական լեզուն է, չնայած դրա օգտագործումը որպես մայրենի լեզու, սահմանափակ է։

 1  Թամիլերեն

Tamil

Թամիլերեն լեզուն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի։ Թամիլերենը աշխարհի ամենաերկարակյաց դդասական լեզուներից մեկն է։ Ընդամենը 14 տարի առաջ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ավելի քան 1863 թերթեր են հրապարակվել թամիլերենով ապացուցելով, որ լեզուն դեռևս օգտագործվում է ժամանակակից աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել