Donald-TrumpFact.am-ը գրում է.

՝՝Մեկ մարդու շոու՛՛. այսպես են բնութագրել որոշ փորձագետներ Քլիվլենում Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածությանը հավակնող անցած բանավեճը: Այդ մեկ մարդն ընտրապայքարի առաջատար եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփն է. հաղորդում է VOA լրատվականը:

«Ես իսկապես երեկոյից հաճույք ստացա», – արդեն բանավեճից հետո վերհիշելով դրա պահերը՝ Թրամփի աչքերն ուղղակի փայլում  էին տեսախցիկների լույսի տակ, իսկ բուն բանավեճին Դոնալդ Թրամփը գրավել էր ողջ  լսարանի ուշադրությունը: Պատասխանելով հարցերից մեկին՝Թրամփն ասաց, որ իրոք իրեն դուր չեկած կանանց հրապարակայնորեն անվանել է ՝՝գեր խոզեր, շներ, սալակույտեր եւ գարշելի կենդանիներ՛՛.

«Այս երկրի խնդիրներից մեկը քաղաքական կոռեկտությունն է: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, ու եթե ձեզ դա դուր չի գալիս, թող այդպես էլ լինի»:

Թրամփը նաեւ հայտարարեց, որ եթե Հանրապետական կուսակցությունն ընտրի այլ թեկնածու,  ինքը պատրաստ է նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Բոլոր մրցակիցներին, որոնք Թրամփին մեղադրեցին քաղաքական գործիչներ «գնելու» մեջ, միլիարդատերը հիշեցրեց, որ ժամանակին խոշոր գումարներ է հատկացրել նաեւ նրանց քաղաքական քարոզարշավներին:

Դոնալդ Թրամփը նաեւ հիշեցրեց, որ դեմոկրատների հիմնական թեկնածու Հիլարի Քլինթոնը, որն օրվա գլխավոր թիրախն էր, 2005-ին այցելեր էր Թրամփի հարսանիքը, որովհետեւ միլիարդատերը նվիրատվություն էր արել Քլինթոնի հիմնադրամին.

«Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնին, ես նրան ասացի, որ ներկա լինի իմ ամուսնությանը եւ նա եկավ: Գիտե՞ք ինչու եկավ, որովհետեւ այլընտրանք չուներ, քանի որ ես նրա հիմնադրամին նվիրատվություն էի արել»:

Բանավեճի ընթացքից դժգոհ հանրապետական Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ եթե հանրապետականները նախընտրական պայքարի ներկա մոտեցումները չփոխեն, Հիլարի Քլինթոնը 2016 թվականին հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում։ : Ինչ վերաբերում է Ջեբ Բուշին, որի հետ շատերը մեծ հույսեր էին կապում, ապա նրան այս բանավեճի ընթացքում չհաջողվեց փայլել:

Հաղորդում է VOA լրատվականը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել