Հանոյի աշտարակը XIX դարի ամենահայտնի գլուխկոտրուկներից մեկն է: Այն ստեղծվել է ֆրանսիացի մաթեմատիկ Ֆրանսուա Լուկայի կողմից 1883 թվականին: Գլուխկոտրուկի էությունը հետևյալն է. տրված են երեք սյուներ ու որոշակի քանակությամբ սկավառակներ, որոնք միմյանցից տարբերվում են չափսերով և դասավորված են մեծից փոքր՝ ստեղծելով բուրգ: Անհրաժեշտ է առաջին սյան վրա գտնվող բուրգը տեղափոխել վերջին սյան վրա:
Թույլատրվում է յուրաքանչյուր քայլում վերցնել ընդամենը մեկ սկավառակ և չի թույլատրվում մեծ սկավառակը տեղադրել փոքրի վրա:
 
         
Ներկայացված խաղի սկզբում սկավառակների թիվը 3 է: Փորձեք աստիճանաբար շատացնել սկավառակների քանակը և լուծել խնդիրը: Խաղի ներքևի min դաշտը ցույց է տալիս, թե նվազագույնը քանի քայլ է հարկավոր տվյալ քանակությամբ սկավառակների դեպքում խաղի գլուխկոտրուկը համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել