Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին
Դեռ չէինք հասցրել «մարսել» ամուսնու ձեռքով սպանված կնոջ մասին լուրերի էն անասուն վերնագիրը՝ «Սպանել է անհավատարմության համար», հիմա էլ Անի Մաջնունյանի մասին լուրերի նույնքան անասուն վերնագրերը պետք է մարսենք։ Հենց էսպես՝ «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ձերբակալվածը նրա հետ ինտիմ կապի մեջ է եղել»... Գրում են ու գնում հանգիստ ապրում։ Էդ անտերը գոնե գրեք՝ ասում են, որ...
Լսեք, ձեզ պրոֆեսիոնալ լրագրող համարող գրչակներ, դուք ի՞նչ գիտեք, թե էդ կինն ում հետ է ինտիմ կապի մեջ եղել, մո՞մ եք բռնել գլխավերեւներին։ Ո՞նց կարելի է էդքան անբարեխիղճ ու, այո, ստոր լինել։ Էժանագին սենսացիաների հետեւից վազելն ու ընթերցող փախցնելը հասկացանք, բայց գոնե մեռած մարդկանց նկատմամբ մի քիչ բարոյական եղեք։ Նրանք ձեզ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, հասկանու՞մ եք, թե՞ անհույս ավանակներ եք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/951253714897066?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել