Ուշ, ուշ աշուն է,
Խոհերով տարված՝ կեսօրը ահա դիմավորում եմ
Լամպի լույսի տակ...
Իիդա Դակոցաի
Ծաղիկներն ավաղ էլի թոշնեցին:
Ինչպես ողջ մի կյանք՝ երկար-երկար է աշնան գիշերը,
Երբ մենակ եմ ես ...
Հոսոմի Սյակո
Իմացիր,
Թե՛ բարձրունքը իմ, թե՛ իմ անդունդը
Դու ես, դու միայն ....
Օ, եթե իրոք աստվածներ չկան
Ո՛չ լուրթ երկնքում, ո՛չ երկրի վրա,
Օ, միայն այդժամ
Երկու զուգահեռ չեն հատվի երբեք,
Ես հող կդառնամ՝ քեզ չհանդիպած ....
Կասա Կանամուրա
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/11/2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել