Բլոգում ժամանակավորապես նոր գրառումներ չեն լինի : Սյունե Սևադան գնում է  բավականին մեծածավալ պատմվածք գրելու ))))

Խոստանում եմ, որ  ավարտից հետո կտեղադրեմ բլոգումս  : Նույնիսկ  բլոգումս նկարով փոքրիկ անկյուն կսարքեմ , որին սեղմելով կկարողանաք բացել  պատմվածքն ու կարդալ...
Բլոգում  ես գրում եմ մի քանի ոճում : Ես սիրում եմ, երբ իմ գրառումները ընթերցելուց հետո մարդիկ սկսում են մտածել :  Մտածելու տեղիք միգուցե բոլոր գրառումներս են տալիս, սակայն սա  այն ոճը չէ, որը ես կուզեի դուք տեսնեք :
Որոշել եմ այս պատմվածքով վերադառնալ իմ սիրելի գրելաոճին ու մտքերս շարադրել այպես, ինչպես ուզում եմ : Ես անպայման ուզում եմ, որ դուք ինձ տեսնեք այդ ոճում : 
Եթե ձեզ հետաքրքրի,թե ուր եմ ես անհետացել...
...Իմացեք, որ ես գրում եմ : Գրում եմ իմ ոճում, ինձ համար ամենահարազատ ոճում:
Ես չգիտեմ ինչպիսին կլինի պատմվածքի արձագանքները, բայց ամեն տողը հաճույքով եմ գրելու :  Ամեն տողս ու բառս վայելելով եմ գրելու : Ապրելու եմ պատմվածքիս ու հերոսներիս հետ : Նախ ես կսիրեմ իմ  պատմվածքը : Եթե ես սիրեմ ՝ դուք էլ կսիրեք : Իսկ ես ամեն իմ գրառում չեմ սիրում ու հետևաբար....Մի լավ տանջվելու եմ : Հաճույքով եմ տանջվելով :
Ուզում եմ հավատալ, որ կկարողանամ ստանալ այն , ինչ պտտվում է ուղեղումս:
Կփորձեմ հնարավորինս արագ  ավարատել , երկար չսպասեցնել ձեզ:
Այսքանը....
Կվերադառնամ : Անպայման : Ինձ հետ  պատմվածքս կբերեմ: Ամբողջ սրտով հավատում եմ, որ կստացվի ստանալ այն, ինչ ուզում եմ....
Մինչ վիրտուալ հանդիպում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել