Music: Koop – Koop Island Blues
Մեջքս կուզ արած քայլում եմ փողոցով, մոտենում կրպակին, մի տուփ ծխախոտ առնում։ Չէ, սա ես չեմ։
Ես այդ իսկ պահին կարմիրի տակով փողոցը անցնող աղջիկն եմ, տոպրակը ձեռքին։ Հասնում եմ փողոցի բերանը, մեղավոր նայում դիմացս կանգնած ծեր շան աչքերին։ Չէ, ես շան աչքերի մեջ նայելու համար համապատասխան հասակ չունեմ։ Սա էլ ես չեմ։
Ես երթուղայինի մեջ ճակատը ապակուն հենած մարդն եմ։ Կոշիկիս թելը քանդվել է։ Նկատում եմ, կռանում։ Մեջքս ցավում է։ Իմ ոսկորները իրար չեն կպնում, ես այդքան ծեր չեմ։ Սա նույնպես ես չեմ։
Ես տաք անկողնում գիրկդ մտած մարմինն եմ։ Վերմակիդ մեջ խեղդվում ենք, անճարությունից։ Ես մազերդ թելում եմ մատներիս մեջ, կարկատում եմ մտքերիդ ծակերը։ Դու ձեռքդ դրել ես կրծքիս, շնչառությանս զուգահեռ ուսդ շարժվում է։ Բայց չէ։ Դու ինձ միանշանակ քեզ այսքան մոտ թողնողը չէիր։ Սա դու չես։
Սյս մտքից ես ցանկանում եմ լինել կրպակից ծխախոտ առնող կուզիկը։
***
Սիրտս կոտրում են ու ասում՝ չարը խափանվեց։
***
Գարնանային թեթեւ բաճկոնի գրպանում անցած տարվանից մնացած գումարը գտնելու պես ծոցատետրիս մեջ գրված ու դեռեւս չօգտագործված մտքեր եմ գտնում, ուրախանում եմ։
Շարունակությունն՝ այստեղ



