Բաղադրիչներ՝

կաթ – 1 լ,
ժելատին – 2 ճ.գդ.,
կակաո – 3 ճ.գդ.,
շաքարավազ – 6 ճ.գդ.

Կաթը երկու մասի բաժանել, տարբեր կաթսաներ լցնել: Կաթի մեջ լցնել 1-ական ճ.գդ. ժելատին, 3-ական ճ.գդ. շաքարավազ: Մեկի մեջ լցնել կակաո: Լավ խառնել: Դնել մարմանդ կրակին, անընդհատ խառնել, եռացնել: Ժելատինը պիտի լրիվ ձուլվի: Խառնելով սառեցնել: Առաջին շերտը լցնել ամանների մեջ, թողնել 15 րոպե սառնարանում: Երբ շերտը սառչի, լցնել երկրորդ շերտը: Այդպես հաջորդել, մինչև կաթը վերջանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել