Աբրահամյանը գիշերը ժամանել է Հայաստան, իսկ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա և Հայաստանում կլինի 2 օրից, որպեսզի մասնակցի Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին:
Ըստ նախնական պայմանավորվածությունների` ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստն այսօր կվարի և քվորումի բացակայության մասին կհայտարարի Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Աժ-ում բավականին բուռն քննարկման թեմա է նաև Հովիկ Աբրահամյանի բացակայության ժամանակ ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնի այցը Խորհրդարան և հանդիպումն Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ: Բանն այն է, որ քաղաքական ուժերի, լիդերների ու ամեն ռանգի պաշտոնյաների հետ վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ ունեցող ԱՄՆ դեսպանը մինչ այժմ որևէ հանդիպում չի ունեցել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչը բավական տարօրինակ է,- գրում է «Հրապարակ»-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=177085372430772&set=a.133225363483440.24117.132822386857071&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել