* * *
Զինվո՛ր, իմացի՛ր` երբ դու դիրքերում ես, մայրդ կողքիդ է, իսկ ազգդ` թիկունքիդ:

* * *
Սիրե՛նք մեր բանակը, որպեսզի հետո մենք մեզ որբ չզգանք:

* * *
Մեր բանակի ճակատին խաղաղության մյուռոն կա, կրծքին` խաչ, թիկունքին` հայ ազգի օրհնությունը:
* * *
Առանց մարտունակ բանակի երկիրը գիշերային ակումբ է թշնամու համար:

* * *
Եթե բանակը կառավարելի է, ապա հաղթանակն էլ հասանելի է:

* * *

Եթե բանակից օծանելիքի հոտ է գալիս և ոչ թե վառոդի, ուրեմն շուտով նրան կտիրանան:

* * *
Զինվո՛ր, քեզնով է պայմանավորված թշնամու կարծիքը քո ազգի մասին:
* * *
Ազգը երկու զավակ ունի` Պետություն և Բանակ:

* * *
Բանակի ոգին ձուլվում է ժողովրդի երկաթյա կամքից:
* * *
Զինվո՛ր, քո միակ վահանը զգոնությունն է:

* * *

Զինվո՛ր, հիշի՛ր` Հայրենիքիդ խաղաղությունը քո ձեռքերում է:

* * *

Զինվո՛ր, հիշի՛ր` մորդ հանգիստ քունը քո անքուն գիշերից է կախված:
* * *
Զինվո՛ր, հիշի՛ր` թշնամին վախկոտ է միայն այն ժամանակ, երբ դու քաջ ես:
* * *
Թշնամուդ աչքերի՛ մեջ ուղի՛ ղ նայիր, որպեսզի արթնացնես նրա մեջ թաքնված վախը:

* * *
Բանակում կայծը հրամանատարն է, իսկ խարույկը` զինվորները:

* * *
Իսկական հրամանատար լինելու համար պետք է ինքդ քեզ հաղթել կարողանաս:

* * *
Միայն հրամանատարի սերը կարող է զինվորին հերոս դարձնել:

* * *
Մարտական ընկերների կապը երկաթե թելերով է հյուսված:

Զինվորի անքուն գիշերներն ազգի ապագան են լուսավորում

* * *
Թշնամու գինը մի փամփուշտ է:

* * *
Ծույլ աշակերտը թշնամու համար ապագա թիրախ է, ձգտում ունեցող աշակերտը` ապագա հերոս:

* * *

Հայոց բանակը, տղամարդու համար նախ և առաջ կյանքի դպրոց է, ապա` ազգի վրեժը լուծելու հնարավորություն:

* * *
Բանակը տղաների և նրանց ծնողների համար քննություն է` Հայրենիքին պարտքը վերադարձնելու առումով:

* * *
Հայրենյաց բանակում չծառայել` նշանակում է ծառայել թշնամու բանակում:

* * *
Որքան էլ պետությունը մեծ ու հարուստ լինի, նրա ուժը միայն բանակով է չափվում:

* * *
Մինչև ուժիդ վրա վստահ չլինես, անելիքներդ չես իմանա:

* * *
Հայաստանի դիվանների գիտնականները
( դիվանագետները )
չկարողացան աշխարհում ամրագրել երկրապահ քաջորդիների հաղթանակները:

ՇՈՒՇԻԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Մայիսի 9-ին մենք ոչ թե Շուշին ենք ազատագրել ադրբեջանցիներից, այլ մեր հոգիները` ստրկությունից և անզորությունից:

* * *
Մայիսի 9-ին մենք ոչ թե ադրբեջանցիներին ենք հաղթել, այլ առաջին հերթին` ինքներս մեզ:

Շուշիում թաղվեց ադրբեջանական Ղարաբաղը և հառնեց հայկական Արցախը:

* * *
Մեր բանակը ծնվել և մկրտվել է Շուշիում:

* * *
Տերը Շուշիում կարծես մեզ էր սպասում, որ ապագա հաղթանակների բանալին տա մեզ:

* * *
Շուշիի ազատագրման հուրն այրեց մեր պատմության սև էջերը:

* * *
Շուշի՜, իրականացած հեքիաթ:

Շուշիի ազատագրումը սկսել ենք որպես կամավորականներ և ավարտել որպես հայոց բանակի զինվորականներ:

Հավերժ փա՜ռք բոլոր նրանց, ովքեր ինձ հետ հավասար կռել են հիշողության այս հավերժական հուշակոթողները: Խոնարհվում եմ Ձեր առջև, ի՛մ Հայրենիք և մի՛շտ ողջ իմ ընկերներ,,,
Փա՜ռք հայ ժողովրդին, որ արցախյան հաղթանակով ապացուցեց, որ մենք դեռ կանք ու ի վիճակի ենք վերադարձնելու մեր երբեմնի ծաղկուն ժամանակները:

* * *
Մեր սահմանների դարպասի կողպեքը Եռաբլուրն է:

* * *

Ազգ, պետություն, բանակ... Միայն Աստված և Մայր վեհաբառերը կարող են փոխարինել նրանց:

* * *
Ծառայության գնալուց առաջ ԵՍ-ը պետք է տանը թողնել:

* * *
Մեր պետական սահմանը հայ մշակույթն ու հայոց լեզուն են:

* * *
Ամեն անգամ, երբ հայերն անհաշտ են, մի նոր թշնամի է լույս աշխարհ գալիս:

* * *
Որքան մենք քիչ ենք սիրում մեր երկիրը, այն է°լ ավելի շատ է դուր գալիս մեր թշնամիներին:

* * *
Բոլոր հայերն ի ծնե մաշտոցյան պատվաստում ունեն:

ՊԱՏԵՐԱԶՄ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի ժամանակ քեզ չեն հարցնում, թե որտեղ ես ուզում ապրել` երկրի՞ վրա, երկնքո՞ւմ, թե՞ գերության մեջ:

* * *
Խաղաղությունը զոհվածների կյանքի շարունակությունն է:
* * *
Հերոսների չապրած կյանքը ապրողների կյանքի գրավականն է:

* * *
Պատերազմն ու խաղաղությունը միահյուսված են նուրբ թելերով:

* * *
Խաղաղությունը թշնամիների ձեռքսեղմումն է:

* * *
Տարօրինակ ժողովուրդ ենք. պատերազմը միավորում է մեզ, խաղաղությունը` պառակտում:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Արցախյան պատերազմում ամեն հայ երազում էր դառնալ Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Բաղրամյան…

* * *

Արցախն աշխարհին ցույց տվեց, որ ազգային խնդիրներն ատոմային ռումբից էլ վտանգավոր են, այլապես Սովետի նման հրեշ երկիրը երբեք չէր փլվի:
* * *
Խորհուրդ կտամ ադրբեջանցիներերին` Հայոց Արցախը վայելեն որպես զբոսաշրջիկ, այնպես, ինչպես մենք` հայերս, արդեն 100 տարի, ատամներս սեղմած, ՙվայելում՚ ենք Արևմտյան Հայաստանը:

* * *
Ամեն մարդ ինձ նման բախտ չի ունեցել, որ չորս եղբայրներով և ծնողներով կռվեն մի ջոկատում, մի ճակատում և նույն թշնամու դեմ:
* * *
Ավա՜ղ, Արցախն աշխարհի կողմից կճանաչվի միայն այն ժամանակ, երբ այդ աշխարհն այլևս ազերիների օճառի կարիքը չունենա:

* * *
Հայերը ՙԱրցախ՚ բառը որպես աղոթք պետք է արտասանեն:

Արթուր Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել