Iravunk.com–ը գրում է.

Րոպեներ առաջ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել  էքստրասենս Կարեն Ափոյանի` այսօր իր բնակարանում սպանված «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի  էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի գործընկերոջ հետ եւ մեկնաբանություն վերցնել տիկին Մաջնունյանի սպանության  մասին:

Հիշեցնենք` օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:  Պարզվել է, որ սպանվածը «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջնունյանն է:

Կարեն Ափոյամը դժվարացավ մեկնաբանել տեղի ունեցածը, բայց ասաց, որ Անի Մաջնունյանին հանդիպել  է չորս ամիս առաջ: «Ես նրան   զգուշացրել էի որոշ բաներ»:

-Որոշ բաներ ասելով` ի՞նչ նկատի ունեք: Միգուցե մահվան փա՞ստը:

-Ես ասել էի, որ նա առողջականի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երեւում էր, որ կյանքի գիծը կարճ էր: Նրան  այդ մասին ակնարկեցի ու, այսպես ասած, խոսքս հեռվից սկսեցի:  Ասացի` զգո՛ւյշ եղիր, ուշադի՛ր եղիր, քեզ հետեւի:

-Այսինքն`  մահվան փաստ  ինչ-որ տեղ այդքան էլ անսպասելի չէր Ձեզ  համար:

-Ցավոք սրտի, ինչ-որ տեղ` այո:  Սա ուղղակի դաժանություն է:

-Արդյոք սա կարող ենք համարել  բնակարանային  հերթական  գողությունը:

-Այո: Դա իր մասնագիտական աշխատանքի հետ կապ չունի: Մտածել են` միայնակ կին է, հարազատ չուներ, անպաշտպան է:  Նրա տունն էլ տարբեր մարդիկ էին  մտնում:

-Կարո՞ղ ենք չբացառել, որ մարդասպանը նրա հաճախորդներից կարող է լինել:

-Անպայման: Սա ոստիկանության համար դժվար բացահայտվող գործ չէ:

-Տիկին Մաջնունյանը միայնա՞կ  էր ապրում:

-Այո: Նա ամուսին, երեխա չուներ:

Արդեն  տեսակետ է  հնչում, որ եթե էքստրասենսը եթե չի կարողանում իր հետ կատարվելիք դեպքերը գուշակել, ապա «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը   դերասանություն է:

-Նախ դա գուշակություն չէ: Անին հիրոմանտիայով էր զբաղվում:  Դա գուշակություն չէ, այլ բացահայտում: Մի օրում կարող է  մարդու  ճակատագիրն ամբողջությամբ  փոխվել: Որոշ բաներ  կարող ես տեսնել, զգուշացնել, բայց  ֆանտաստիկ գուշակություններ անելը  ամեն մարդու տրված չէ: Ավելին` հաճախ շատ տեղեկատվություն չարի ուժի ազդեցությամբ է գալիս:  Ես ինձ գուշակ չեմ համարում:

-Հնչող տեսակետի իմաստն այն է, որ մի՞թե Անին չէր կանխազգում կամ կանխատեսել իր հետ տեղի ունենալիքը:

-Լավ ենթադրենք իմացել էր, ինչ կարող էր անել:

-Դե գուցե դիմեր  իրավապահներին:

-Դե իրավապահներն էլ կասեին` դու քեզ լավ պաշտպանի:

-Ինչպես արձագանքեց Անին, երբ ակնարկեցիք նրա առողջական խնդիրների մասին: Լուրջ ընդունե՞ց  Ձեր խոսքերը:

-Չէ, լուրջ չէր ընդունում: Եթե իրեն հուզեր իմ ասածը,  ես նրան ավելի կոնկրետ բաներ  կասեի:  Անիի մոտ վերջին շրջանում ներքին վախեր էր նկատվում: Այդ ներքին վախերը բոլորի`մոտ քսան-երեսուն տոկոսի  մոտ են նկատվում: Նա լավ շատ գիտեր, որ մենակ էր ապրում,  գումար էր աշխատում:  Այսինքն` այդ վախերն արդեն ստեղծվել  էին: Եթե այդ վախերը նա չունենար,  հաստատ իր հետ ոչինչ չէր պատահի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել