Panorama.am-ը գրում է.
«Հնդկաձավարը Ռուսաստանում կրկին թանկանում է. դա պայմանավորված է դիֆիցիտով»,-«Լուրերի ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում ասել է Լենինի անվան սովխոզի ղեկավար Պավել Գրուդինին:
«Նոր սեզոնի հնդկաձավարը դեռ չի հայտնվել, իսկ հին պաշարները վերջանում են»,-ասել է նա:
Գրուդինի խոսքով, մյուս ապրանքների գների բարձրացումը ևս պայմանավորված է անբավարար քանակով. «Իմ կարծիքով, Ռուսաստանը սկսել է քիչ սնունդ արտադրել: Եվ դա շատ վատ է, քանի որ մենք հնարավորություն ունեցել են: Մի կողմից մենք շուկան ազատեցինք ներմուծված ապրանքներից, մյուս կողմից էլ չսկսեցինք շատ արտադրել:Եվ գլխավորը, գյուղատնտեսության մեջ ներդրումներ չիրականացվեցին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/economy/2015/08/05/grechka/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



