Չգիտեմ տերմինաբանական բառարաններում «կրոն» ու «հավատք» բառերը նույն բանն են նշանակում, թե ոչ, բայց իմ ներքին բառարանում այսպես է․ կրոնը բոլոր այն միլիոնավոր դոլլարանոց եկեղեցիներն են, ոսկեզօծ արձաններով ու լավագույն նկարիչների որմնանկարներով զարդարված վեհաշուք տաճարներն են, որոնց շքեղության առաջ հասարակ մարդը իրեն նվաստ է զգում, ավանակով տեղաշարժվող Աստծո՝ բենթլիներից և մերսեդեսներից իջնող սպասավորներն են, սոված երեխաների հոգիների փրկության համար աղոթող ոսկիներով պատված հոգևոր հայրերն են․․․ իսկ հավատքը երբ զզվում ես այդ ամենից, կողպում սենյակիդ դուռը ու քո իմացած ձևով, առանց հոգևոր հովիվների միջնորդության, կապվում քո Աստծո հետ, պատմում քո խնդիրները, շնորհակալություն հայտնում հաջողություններիդ համար։
Թող ինձ ներեն բոլոր ուղղափառները, բայց հոգևորականի չարդարացված ճոխությունների մարմնացումներից մեկը ինձ համար Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն է, որի ունեցվածքի լինել չլինելու մասին չեմ ուզում խոսել, այլ զուտ նրա հոգևորական հանդերձանքների, որոնց վրա տպավորթություն է, որ մի ամբողջ նորաձևության տուն է աշխատում, իսկ նրա նրա կերպարներին դժվար է այլ անուն տալ քան «լուքեր»։