Հայաստանցիների բացարձակ մեծամասնության մտածողությունը համարյա թե միջնադարյան է` ընդամենը մեր ժամանակների տեխնոլոգիաներով «համեմված». դրա մասին բազմիցս եմ ասել: Ու եթե խնդիր է ծագում մեզ որևէ այլ երկրի հետ համեմատելու, ապա դա պետք է անել ոչ թե կայացած, այլ կայացող պետությունների առումով: Ու այդ դեպքում առաջին պլան է մղվում զանգվածների բողոքի դրսևորումները, այն անհատի դերակատարման արժևորումը, ով իր հետևից կտանի նույն այդ զանգվածներին: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Միացյալ Նահանգներում և կամ Եվրոպայում, մեզ կարող է «սպառնալ» առնվազն 50-100 տարի անց: Ըստ այդմ` մենք պետք է գիտակցենք, թե ինչ է անհրաժեշտ անել այստեղ և հիմա` փորձելով սովորել այլ ժողովուրդների պատմական դասերը. չինմաչինցի իմաստուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել