Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես սովորել քաղել լավագույնը այն ամենից՝ ինչ ունես։


Հեղինակավոր համալսարաններից մեկի շրջանավարտները՝ հաջողակ, հրաշալի կարիերա ստեղծած հասուն մարդիկ, գալիս են այցելության իրենց ծեր պրոֆեսորին։ Զրույցի ժամանակ խոսք է գնում աշխատանքից՝ շրջանավարտները սկսում են բողոքել բազմաթիվ դժվարություններից և կյանքի պրոբլեմներից։
Իր հյուրերին սուրճ առաջարկելով, պրոֆեսորը խոհանոց է գնում և վերադառնում սրճամանով և սկուտեղով, որի վրա շարված էին տարբեր տեսակի սուրճի բաժակներ՝ ճենապակյա, ապակյա, պլաստիկե, բյուրեղապակյա։ Որոշները հասարակ էին, իսկ որոշներն էլ թանկարժեք։
Երբ շրջանավարտները ընտրեցին բաժակները, պրոֆեսորը ասաց.
– Ուշադրություն դարձրեք, որ բոլոր գեղեցիկ բաժակները ընտրված են, այն դեպքում, երբ հասարակներն ու էժանագինները այդպես էլ մնացին սկուտեղին։ Ու չնայած դա նորմալ է Ձեզ համար՝ ցանկանալ միայն լավագույնը, սակայն հենց դա է Ձեր պրոբլեմների և սթրեսերի պատճառը։ Հասկացեք, որ բաժակը ինքն իրենով չի դարձնում սուրճն ավելի որակյալ։ Շատ հաճախ այն ուղղակի թանկարժեք է, բայց ավելի շատ այն թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք։ Իրականում, այն ինչ Դուք ցանկանում էիք՝ դա սուրճն էր, այլ ոչ թե բաժակը։ Բայց Դուք գիտակցաբար ընտրեցիք լավագույն բաժակները, իսկ հետո սկսեցիք ուսումնասիրել, թե ում ինչ բաժակ բաժին հասավ։
Իսկ հիմա մտածեք. կյանքը՝ դա սուրճն է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը՝ բաժակն է։ Դրանք ընդամենը գործիքներ են կյանքը պահելու համար։ Այն, թե ինչպիսի բաժակ ենք մենք ընտրում՝ չի փոխում մեր կյանքի որակը։ Երբեմն կենտրոնանալով միայն բաժակի վրա, մենք մոռանում ենք վայելել սուրճի անկրկնելի համը։
Առավել երջանիկ մարդիկ՝ դա նրանք չեն, ովքեր ունեն ամենալավագույնը, այլ նրանք, ովքեր կարողանում են քաղել լավագույնը այն ամենից՝ ինչ ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել