Ankakh.com-ը գրում է.

Երգչուհի Բիյոնսեն չի դադարում ամբողջ աշխարհին զարմացնել իր տեսահոլովակների համար միայն լավագույն և թանկարժեք իրեր ընտրելով: Այսպես օրինակ` շուտով հանրությունը կկարողանա վայելել երգչուհու Queen Bee տեսահոլովակը, որում նա կներկայանա ադամանդներով զարդարված, 300000 դոլար արժողությամբ կոշիկներով: Գրում է Segodnya.ua.-ն:

Երգի տեսահոլակը համացանցում կհայտնվի ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին: Princess Constellation-ի կոշիկները զարդարված են հազարավոր քարերով: Հայտնի է նաև, որ տեսահոլավակում առկա երգչուհու կրած աքսեսուարներից միայն գոտիի արժեքը 50000 դոլար է կազմում:

House of Borgezie-ի սեփականատեր և դիզայներ Քրիս Շելիսը պատմել է, որ երգչուհին նրա սիրելի այցելուն է հանդիսանում:

“Այդ կոշիկները ցանկացած կնոջ իսկական արքայադստեր կվերածեն: Երկնագույն թիթեռներ, 18 կարատանոց ադամանդներ և ոսկի` ահա այն ամենը, ինչը դրա համար անհրաժաշտ է”, - նշել է դիզայները:

Թեև տեսահոլովակն հասանելի կլինի միայն աշնանը, սակայն այն արդեն հասցրել է բուռն քննարկման առիթ դառնալ, իսկ երգչուհուն երկրպագուները մեղադրել են անիմաստ շռայլության մեջ:

Բիյոնսե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել