Հարցս ուղղում եմ բոլորին.
Արդեն երկու ամիսը լրանում է, որ թշնամին բարձր լարվածություն է պահում սահմանին.
Արդեն երկու ամիս է, որ մեր տղաները, ցուցաբերելով փայլուն մարտավարություն ու խիզախություն, ոչ միայն կարողանում են պաշտպանել , անառիկ պահել դիրքերը, այլ կործանիչ հարվածներ հասցնել թշնամուն...
Արդեն երկու ամիս է, որ սահմանապահ զինվորը աչքը չի թարթում, իսկ նրա մորև սրտի զարկը անկանոն է...
Արդեն երկու ամիս է՝ օրը սկսում ենք վախով՝ արդյո՞ք, վնաս ունեցանք սահմանին.
Բայց, փառք տալով Աստծուն, սահամանից վատ լուր չունենալու ու ևս մեկ խաղաղ օրվա համար, ընկղմվում ենք մեր առօրյայում....
Ու մինչդեռ ԶԻՆՎՈՐԻ մատը ձգանին է, այստեղ շատերի մատը ստեղնաշարին է, որպեսզի կրկին վատաբանեն, նորից ժողովրդի մեջ տագնապ ու վախ սերմանեն, որպեսզի մթնոլորտը թունավորեն, որ շնչել չլինի, որ զզվես քո երկրից, քո պետությունից, քո իշխանությունից.
որպեսզի ըմբոստանաս, ցասումը ալիքվի կործանիչ ուժի՝ այս անգամ ոչ թե թշնամուն, այլ սեփական երկրի .... որպեսզի այդ նույն ցասումն առաջացնողը նպատակին հասնի՝ փառամոլության ծարավը հագեցնի, ինքնադրսևորման բարդույթը հաղթահարի ու հագուրդ տա իշխանամոլության տվայտանքներին...
Ես չգիտեմ, արդյո՞ք, մեկը, ով երախտիքի խոսքեր ասելու փոխարեն, տագնապ է սերմանում զինվորի ծնողի սրտում, ով դիտավորյալ ստոր տեղեկություններ է տարածում, խեղաթյուրում իրավիճակը, իրավունք ունի իրեն ազատամարտիկ համարե՞լ ...
Չէ, որ ազատամարտիկը փարձառու զինվորի դիրքերից միայն քաջալերանքի, խրախուսանքի խոսքեր պիտի ասեր սերնդին, որ փոխարինել են ազատամարտիկներին ու պատվով ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ!!!
Չէ, որ ռազմավարական փորձ ունեցողը պետք է փորձագետի գնահատական տար ու միայն հպարտության խոսք ասեր, որ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԻ ...
Խելքդ գլուխդ հավաքիր , Ժիրայր Սեֆիլյան
ԶԻՆՎՈՐԻՆ /նախկին թե ներկա/ հարիր պահվածք չէ, հատկապես, իրեն հրամանատար համարող ԶԻՆՎՈՐԻՆ !!!