Պատերազմում գլխից վիրավորված ընկերս ասում է՝ այսպես պիտի լիներ, որովհետեւ արդարության սկզբունքը ոտնատակ տվինք կռվողներով։
-Բայց մենք ոչինչ ոտնատակ չենք տվել,- ասում եմ։
-Դա թռնելու պատասխան է,- ասում է։
- Ես չեմ թռնում, ասում եմ մենք ոչինչ ոտնատակ չենք տվել։ Եթե անեինք դու հիմա դեղերի հարց չէիր ունենա,- ասում եմ, բայց արդեն ասելուց չէի ուզում շարունակել, հիշեցնել դեղերի մասին։
- Բայց մենք ենք թողել, որ ոտնատակ տան։ Տարբերություն տեսնո՞ւմ ես, ես չեմ տեսնում։ Եթե դու տեսնում ես՝ նրանք սպանում են ու կողքը կանգնած նայում ես, չի նշանակում, որ դու էլ մարդասապան չես։ Մոռացել ես Ղարադաղլուում պատահածը-, ասում է։
-Դա ոչ մի կապ չունի այսօրվա հետ, այն ժամանակ պատերազմ էր եւ նրանք գժվել էին, երբ լսել էին հղի կնոջ սպանության մասին էն պատմությունը։
- Ասում եմ տարբերություն չկա, այս վիճակը այն ժամանակվա սխալների հետեւանքն է, պետք է մաքրեինք,-ասում է։
- Ուզում ես ասել, մենք էն ժամանակ պիտի գուշակեինք, թե ով ինչ է անելու տարիներ հետո,- ասում եմ։
-Հա, գիտեինք ով ինչ է անելու, էն ժամանակ արդեն պարզ էր, ով ինչի է ընդունակ,դու էն ժամանակ ասում էիր, սրանք վտանգավոր մարդիկ են, մոռացե՞լ ես,- ասում է։
-Ես իսկապես էդպիսի բա՞ն եմ ասել։ Բայց դրա մասին չէինք մտածում, գիտեինք ով ով է,ու մեր ապագայում նրանք չկային,- ասում եմ։
-Դե էդ եմ ասում, մենք մեր ապագայի մասին չենք մտածել, երկրի մասին ենք մտածել, բայց նրանք դարձել են երկիր, հասկանում ես, սխալվել ենք,-ասում է։
- Հա, գիտեմ սխալվել ենք, բայց ուրիշ բանում ենք սխալվել,-ասում եմ։
-Եւ ինչում ենք սխալվել, միամիտ փիլիսոփա,-ժպտում է։
- Դե, արդեն հաստատ չեմ ասի,-ասում եմ։
Մնացածը հետո կգրեմ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1159374774078520?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել