Պարույր Հայրիկյան

Շփոթություն նախագահական մրցավազքում

ԵՐԵՎԱՆ – Պարույր Հայրիկյանը չորեքշաբթի օրը սափրեց իր բրենդային դարձած մորուքը, ինչի արդյունքում անհանգստության մեծ ալիք բարձրացավ քաղաքական դաշտում: Նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուի այդ կտրուկ քայլը խուճապ մտցրեց քաղաքական վերլուծաբանների շարքում:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով Հայրիկյանը փորձ է անում վերաբրենդավորել ինքն իրեն: «Միանշանակ կարող ենք ասել, որ ընտրություններին մասնակցելու է Հայրիկյան 2.0-ն: Այս քայլը խորհրդանշում է նորություն, թարմություն, ավելի համարձակ քայլեր: Հայրիկյանը սրանով փորձում է մեծացնել իր երիտասարդ ընտրազանգվածը», – գտնում է Քոչարյանը:
Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը չի կիսում Քոչարյանի լավատեսությունը:  Նրա կարծիքով Հայրիկյանի քայլը կարող է օտարել  պոտենցիալ ընտրողների մեծ մասին: «Վտանգ կա, որ դիմային մազածածկույթ ունեցող մարդիկ, ովքեր վերջին տարիներում կազմել են Հայրիկյանի ընտրազանգվածի կորիզը, կհիասթափվեն: Մի՞թե Դուք Ձեզ լքված չէիք զգա, եթե Ձեր սիրած թեկնածուն հանկարծ անցներ «թշնամու» դաշտ: Բացի դրանից`  կա նաև այն տրիվիալ վտանգը, որ ոմանք կարող են պարզապես չճանաչել Հայրիկյանին քարոզարշավի ընթացքում: Իհարկե, մյուս կողմից էլ դիմային մազածածկույթ չունեցողները Հայաստանում կազմում են մեծամասնություն. այսինքն՝ չի բացառվում, որ Հայրիկյանը նաև շատացնի իր ընտրողներին: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը», – վերլուծեց Գիրագոսյանը:

Вот такие կարկանդակи

Մեկ այլ մոտեցում այս հարցին ցուցաբերեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով հստակ աշխարաքաղաքական ենթատեսքտ է տեսնում Հայրիկյանի նոր իմիջի մեջ: «Գիտեք, совершенно очевидно, что это все произошло не просто так. Если помните, в свое время Пётр I велел побрить всех бояр. Я считаю, что таким образом Айрикян даёт понять, что готов к конструктивному сотрудничеству с Россией. Сейчас важно, чтобы Запад не воспринял это как пощечину и не порвал отношения с Айрикяном. Я, собственно, не бреюсь по той же причине – Запад стал крайне чувствительным. Տենց բաներ», – ամփոփեց Իսկանդարյանը:

Մեր խմբագրությունը որոշեց ճշտել Հայրիկյանի մորուքը սափրելու գաղտնի օրակարգը հենց իրենից. «Ոչ մի գաղտնի օրակարգ չկա, պարզապես սափրեցի`  հոգնել էի: Էս անիմաստ աղմուկը որտեղի՞ց»:

Գրառումը հումորային բնույթ է կրում: (BlogNews)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել