Սոցիալական ցանցերի դերի ու նշանակության մասին պատկերացումներ քիչ թե շատ բոլորս ունենք: Պարզվում է` դրա կարևորությունը սկսել են գիտակցել նաև Իսլամական պետության գրոհայինները:
ԻՊ տեռորիստական խմբավորումն արդեն ներխուժել է սոցցանցեր: Վերջիններիս գրոհայինները սոցցանցերի միջոցով իրենց շարքերն են ներգրավում մուսուլմանների` պատճառաբանելով, թե փորձում են ապահովել նրանց անվտանգությունը:
Այժմ հայտնի է, որ ԻՊ գրոհայինների շարքերում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ:
Մի հետաքրքիր օրինակ. Ալամաբայի համալսարաններից մեկի ուսանողուհի Հոդան ամուսնացել է ԻՊ գրոհայիններից մեկի հետ: Աղջիկն այս խմբավորման մասին իմացել է սոցիալական ցանցերից, զրուցելով Իսլամական Պետության ջիհադիստների հետ: Այժմ, Հոդայի թվիթերյան էջն արգելափակված է:
Ստացվում է, որ խմբավորումն արդեն որպես գործիք օգտագործում է սոցիալական ցանցերը: Հոդայի օրինակը ցույց է տալիս, որ նրանց հաջողվում է այսկերպ ազդեցություն ունենալ այլ երկրների քաղաքացիների վրա: