Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրների բազմաթիվ արտադրողներ` այդ թվում գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, կանգնել են պրոդուկտի իրացման խնդրի առաջ:
2014 թվականի օգոստոսի 6-ին Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգությունը ապահովելու համար առանձին հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին հրամանագիր էր ստորագրել: Այս որոշումն եղել էր ի պատասխան կիրառվող պատժամիջոցներին և հայրենական արտադրության աջակցության համար: Հրամանագրի հաջորդ օրվանից սկսած, արդեն իսկ արգելվեց մի շարք մթերքների ներկրումը ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, ինչպես նաև Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից: Վերջինիս արդյունքում Ռուսաստանը սկսեց պայքարել նաև արգելված ապրանքների վերաարտահանման դեմ` արգելելով ներկրումը Բելոռուսիայից և Սերբիայից: Բացի դրանից սույն տարվա մայիսի 1-ին արգելվեց պիստակի, իսկ մայիսի 26-ին կենդանի թռչնի ներկրումը ԱՄՆ-ից: Ինչպես նաև հունիսի 4-ին արգելվեց ձկնային պահածոների ներկրումը Էստոնիայից և Լատվիայից:
Վերը նշվածի հետևանքով մի շարք երկրներում տեղի է ունեցել տարբեր պրոդուկտների լճացում, որի հետևանքով դրանք աննախադեպ գնանկում ապրեցին: Մասնավորապես Էստոնիայում կաթը գրանցել է ռեկորդային ցածր գին, հասնելով 21-23 եվրոցենտի: Ֆերմերների խոսքով սրան կհաջորդի կենդանիների մասսայական սպանդն ու արտադրողների սնանկացումը:
Կաթ արտադրողների միության ներկայացուցիչ Յանուս Մուռակասիի խոսքով Եվրոհանձնաժողովը, որպես կրած վնասի փոխհատուցում, արդեն իսկ տրամադրել է 6,9 միլիոն եվրո գումար և համաձայնությունվել է, որպեսզի նույն չափ փոխհատուցում լինի նաև Էստոնիայի բյուջեից: Մուռակասը ասել է նաև, որ նրանք պատրաստվում են դիմում ներկայացնել կառավարություն սույն գումարը ստանալու համար: