Newsline.am-ը գրում է.
Փոքր հասարկում ունեցած սթրեսի արդյունքում ստամոքսի միկրոօրգանիզմների հանրագումարի խանգարումը կարող է հասուն տարիքում անհանգիստ վիճակներ ու դեպրեսիաներ առաջացնել: Դրա մասին զգուշացնում են Մաքմասթերի համալսարանի գիտնականները:
Գիտնականները վերցրել են երկու խումբ մկներ: Առաջինների օրգանիզմում միկրոօրգանիզմների հանրագումարը նորմալ է եղել, երկրորդների մեջ բակտերիաներ ընդհանրապես չեն եղել: Յուրաքանչյուր խմբի մի քանի մկների սթրեսի են ենթարկել՝ ծնված պահից օրական 3 ժամ մորից հեռու պահելով: Արդյունքում բարձրացել է նորմալ միկրոօրգանիզմների համակարգ ունեցող մկների սթրեսային կորտիկոստերոն հորմոնի մակարդակը, ի հայտ են եկել դեպրեսիայի ու անհանգիստ վարքի նշաններ: Իսկ այն մկները, որոնց օրգանիզմում բակտերիաներ չկային ու սթրեսներ չեն եղել, տագնապային իրավիճակ ու դեպրեսիա չեն ունեցել: