Fact.am-ը գրում է.
1. Ամուսնությունը պետք է կայանա այնպիսի ամսում, որի մեջ կա “Ռ” տառը:
2. Ամուսնությունը երջանիկ ընթացք կունենա, եթե այն կայանա որվէ տոնի ժամանակ, օրինակ Սուրբ Ծնունդի:
3. Հարսի շորը պետք է իր վրա կրի.
ա. Ինչ-որ նոր բան- դա հաջողության նշան է:
բ. Ինչ-որ հինը – ի նշան մեծերի և ընկերների հետ լավ հարաբերություններ պահպանման
գ. Սպիտակ – ի նշան մաքրության
դ. Կապույտ գույն- Ի նշան հավատարմության
4 Հարսը հարսի շոր պետք է ընտրի ընկերուհու կամ մոր հետ:
5. Կոշիկը պետք է փակ լինի: եթե բաց տեղ երևաց ապա դա աղքատության նշան է:
6. Ոչ մի դեպքում չի կարելի փորձել հարսի շորը, ով կփորձի այլևս չի ամուսնանա:
7. Փեսացուն չպետք է տեսնի հարսի շորը հարսանիքից առաջ:
8. Եթե ամուսնական զույգը դուրս է գալիս եկեղեցուց ու անձրևի տակ հայտնվում, ապա դա հարստության նշան է: