Ankakh.com-ը գրում է.
Նախորդ հանգստյան օրերի ընթացքում տեղի է ունեցել Ռուսաստանում տարվա ամենասպասվելի իրադարձություններից մեկը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի և հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկայի հարսանեկան արարողությունը: Ամեն ինչ հիասքանչ է ընթացել` հարսի ճերմակ զգեստ, գեղեցիկ դեկորներ, աստղային հյուրեր, շքեղ տոնախմբություն և անկեղծ ուրախություն: Գրում է Cosmo.ru-ն:
Սակայն հասարակությանն այնուամենայիվիվ հաջողվել է դժգոհության առիթ գտել: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել հրապարակված հարսանեկան լուսանկարներում Պեսկովի` 37 միլիոն ռուբլի արժողությաքմբ կրած շքեղ ժամացույցը:
47-ամյա Պեսկովի աջ ձեռքը զարդարել է Richard Mille RM 52−01 ժամացույցը, որը սահմանափակ քանակով է թողարկված` 30 օրինակ ամբողջ աշխարհում:
Համացանցում նման թանկարժեք աքսեսուարի արժեքը տատանվում է 600000 եվրոյից մինչև 1 400 000 դոլար: Համացանցում ակտիվիստները սկսել են տեղեկություն փնտրել նախագահի մամլո խոսնակի եկամուտների վերաբերյալ և պարզել, որ վերջինս տարեկան գրեթե 100 միլիոն ռուբլի է վաստակում (ավելի հստակ` 9 184 358 ռուբլի):
Ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարող է նախագահի մամլո խոսնակն իրեն նման շռայլություն թույլ տալ` նա պատասխանել է , որ ժամացույցը նվեր ստացել է կնոջ` Տատյանա Նավկայի կողմից:
“Այս նվերը Տանյայի կողմից է: Այն իսկապես շատ թանկարժեք ժամացույց է: Սակայն այն էականորեն էժան է այն գնից, որը նշվում է որոշ անձանց կողմից”, - լրագրողներին հայտարարել է Պեսկովը: