Newsline.am-ը գրում է.
Մի քանի տարի առաջ վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան ֆանտաստիկա էր թվում: Այն հաշվեգրում էին պճնամոլության, սակայն շատ թանկ էր, քանի որ էներգիայի աղբյուրները, հիմնված նավթի, գազի և ածխի այրման վրա, զգալիորեն ավելի էժան էին: Ժամանակները փոխվել են, և աշխարհը զարգանում է ավելի արագ, քան շատերը կարծում են: Չնայած ակտիվ քարոզչությանը, որը տանում են էներգետիկ հսկաները և ԶԼՄ-ն, որ աշխարհը երբեք չի կարողանա հրաժարվել ածխածնի այրումից, այդ երկրները սեփական օրինակով ցույց են տվել, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Կոստա-Ռիկա
Ընթացիկ տարվա սկզբից այս երկիրն օգտագործում է միայն «կանաչ» էներգիա: Դա թույլ կտա երկրին պահպանել ջունգլիները և հայտնի կուսական լողափերը: Որպեսզի հրաժարվեն ավանդական վառելիքից, պետությունը ստեղծել է հիդրոէլեկտրակայաններ, քամու տուրբիններ և արևային վահանակներ: Կոստա-Ռիկայում կան ջերմային աղբյուրներ, իսկ բենզինի ու դիզելային վառելիքի արտադրության համար օգտագործում են կենսազանգվածներ:
Դանիա
Դանիան հայտնի է հողմաղացների առատությամբ: Արդյունքում դրանք վերածեցին քամու տուրբինների: Այժմ Դանիան աշխարհում առաջատար է համարվում քամու էներգիայի կիրառմամբ: Երկրում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի գրեթե կեսը ստացվում է հենց սրանց միջոցով: Սակայն ըստ երևույթին, սա Դանիայի համար բավարար չէ: 2020 թվականին այդ ցուցանիշը դանիացիները մտադիր են հասցնել 50%-ի, իսկ 2050 թվականին` մինչև 100%-ի: Արդյունքում հարցն ընդմիշտ կփակվի:
Շոտլանդիա
Այս երկրում 2014 թվականին էներգիայի վերականգնվող աղբյուրներից արտադրվել է 1300 ՄՎտ/ժ էներգիա: Այն բավարար է 4 միլիոն տուն ամբողջությամբ էներգիայով ապահովելու համար: Ամռանն այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Աբերդինը, Էդինբուրգը, Գլազգոն և Ինցվերնեսը, հարյուր տոկոսով աշխատում են արևային և քամու էներգիայի շնորհիվ:
Շվեդիա
Շվեդիայում շատ են բնական ռեսուրսները, սակայն մարդիկ նախընտրում են խնայել դրանք և ոչ թե անխնա օգտագործել: Հենց այստեղ են ծնվել և շարունակում ծնվել կենսազանգվածի՝ այլընտրանքային վառելիքի օգտագործման առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործման վրա: Հարցով զբաղվում են կառավարական մակարդակով, սկսած 2010 թվականից: Եթե աշխարհում սկսեն գերիշխել ոչ բենզինով աշխատող մեքենաները, ապա դա կլինի Շվեդիայի արժանիքը:
Ֆինլանդիա
Քամու էներգիան թրենդ է այս երկրում: 2012 թվականին Ֆինլանդիան սկսել է մշակել այս էներգիայի մեկ երրորդ մասը, որն օգտագործում է: 2020 թվականին տեղական մարմինները ցանկանում են ավելացնել իրենց հնարավորությունները 40%-ով: