Iravaban.net-ը գրում է.
Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանն ու նրա նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից. այս մասին Իրավաբան.net-ն փոխանցեց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։ Նա նշեց, որ կնոջ և երեխայի առոջղական վիճակը լավ է:
Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության 2015 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Նյութի աղբյուր՝ http://iravaban.net/97146.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել