Տարիներ առաջ, երբ ԱՄՆ-Իրան հարաբերություններն ավելի քան լարված էին ու Թեհրանին հատկապես թշնամաբար վերաբերվող մի շարք երկրների իշխող վերնախավերը շունչները պահած սպասում էին, որ ուր-որ է ամերիկացիներն Իրան կներխուժեն՝ ուշագրավ զրույց ունեցա մի բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի հետ: Նա իր մտահոգությունը հայտնեց Վաշինգտոնի կողմից Իրանի հանդեպ իրականացվող ճնշումների և թշնամանքի խորացման կապակցությամբ և, ակնհայտորեն, անակնկալի եկավ, երբ ի պատասխան իր ասածներին ես պնդեցի, որ ԱՄՆ-ը ոչ միայն չի ներխուժի կամ օդային հարվածներ չի հասցնի, այլև մի քանի տարի անց Իրանի հետ կփորձի նոր որակի հարաբերություններ կառուցել և վերջինիս կդիտարկի որպես կարևոր, օգտակար ու, նույնիսկ, վստահելի գործընկեր: Որոշ, անգամ, իմ կարծիքով, լուրջ տեսաբաններ, գտնում են, որ հնարավոր չէ ստույգ կանխատեսել, թե ինչ ճանապարհով են զարգանալու աշխարհաքաղաքական գործընթացները: Ավելին՝ այդ կարգի կանխատեսումները նրանք գուշակության մակարդակի մի բան են համարում: Ես նրանց հետ համաձայն չեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/647656712036690?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել