Այո, համամիտ եմ այն մտքի հետ, որ կապիտալիզմը նոր կրոն է, փողը՝ պաշտամունքի առարկա, իսկ վարկն է՝լ հավատը փողի նկատմամբ:
Նույնիսկ եկեղեցին և շատ հոգևորականներ են դարձել այս նոր կրոնի հետևորդները, էլ ի՞նչ պահանջես սովորական մահկանացուներից:
Կարելի՞ է ասել, որ քրիստոնեության դարաշրջանին եկել է փոխարինելու կապիտալիզմի դարաշրջանը:
Երևի՝ այո:
Ինչպես ժամանակին իշխում և որոշում էին հոգևորականը, այսօր էլ իշխում և որոշում են կապիտալիստները:
Հիսուսին փոխարինեց փողը:
Այսօր ովքե՞ր են իշխում Հայաստանում:
Նրանք, ովքեր պաշտամունքի առարկա դարձրել են փողը և «մոմ են վառում» փողի տակ:
Կապիտալիստական բարքերը շատ անգութ են և դաժան:
Կարելի է ենթադրել, որ չկա դրան հակակշիռ և անհնար է դրա դեմ պայքարել:
Սակայն կա և դա ցույց տվեց Բաղրամյան պողոտայի պայքարը:
Դրանք մարդկային արժեքներն են՝ սերը, հոգատարությունն ու վստահությունը:
Ով կկարողանա մարդկանց մեջ նորից արթնացնել այս արժեքները և միավորել, նա էլ կկարողանա դիմակայել նոր կրոնին և նրա պաշտամունքին:
Աստված բոլորիս պահապան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/930472357024120?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել