Սիրելի Facebook-յան ընկերներ, այս օրերին մայրաքաղաքի տոնական, աշխույժ անցուդարձն ազդարարում է համայն հայության համար սպասված ևս մեկ իրադարձության մեկնարկը: 
Սրտանց ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և այդ առիթով մայրաքաղաք ժամանած մեր բոլոր հյուրերին:
Իմ խորին համոզմամբ այս խաղերը որքան մրցակցություն, նույնքան էլ տոն է յուրաքանչյուր մասնակցի համար, ևս մեկ հրաշալի առիթ մեկտեղելու աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, միմյանց հետ կիսվելու, ուրախանալու մեկս մյուսի հաջողություններով:
Մեծ հաշվով Համահայկական խաղերը նաև մարզական մեծ տոն է, և մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է անել հնարավորը, որպեսզի այդ տոնն իսկապես կայանա ու իր մնայուն հետքը թողնի յուրաքանչյուր մասնակցի կյանքում: 
Անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց և չպետք է մոռանանք մրցապայքարի մասին ու անենք հնարավորը, որպեսզի Երևանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երևանի մարզական պատիվը: Բարի երթ մեր թիմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել