Այսօր սպայական կոչումներ են հանձնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին, ովքեր հետայսու իրենց զինվորական ծառայությունն անց են կացնելու արդեն Հայոց հաղթանակած բանակի տարբեր զորամասերում, մարտական հենակետերում:
Վերջիններիս սպայական կոչումները հանձնել է ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը` շնորհավորելով նրանց ավարտական արարողության կապակցությամբ ու մաղթելով անփորձանք ծառայություն:
Կրկնակի պատիվ մեր զինվորական հաստատությունների շրջանավարտների համար.
Պատիվ է ստանալ սպայական կոչում և ծառայությունը շարունակել տարածաշրջանում ամենամարտունակն ու ամենակատարելագործվածը ճանաչված, և որ ամենակարևորն է` հայկական երկու ինքնիշխան պետությունների անվտանգության երաշխիքը հանդիսացող Հայոց հաղթանակած բանակում:
Կրկնակի պատիվ է, երբ այդ կոչումը հանձնում է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն, ով առաջին իսկ օրերից իր անմիջական մասնակցությունն է ունեցել հայկական զինված ուժերի կազմավորման, զարգացման ու կայացման գործընթացում, ինչպես նաև գլխավորել է զինված ուժերը:
Սիրելի սպանե´ր, շնորհավորում եմ բոլորիդ Հայոց հաղթանակած բանակի սպայի կոչման մեծագույն պատվին արժանանալու կապակցությամբ: Ձեզ անփորձանք ծառայություն, բազուկներիդ ուժ ու կորով:
Պատիվ ունեք, պարոնա´յք սպաներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել