Այսօր, 2015 թվականի օգոստոսի 2-ին, երկու մեծ իրադարձություն է տեղի ունենալու Երևանում: Երկուսն էլ շատ կարևոր համայն հայության համար:
Առաջինի մասին գիտեն երևի թե բոլոր հայերը` Համահայկական օլիմպիական խաղերի բացման մասին: Իսկապես ընդլայնված աշխարհագրությամբ և մասնակիցների թվով հայերը հավաքվել են Երևանում և աշխարհին կասեն որ կանք, աշխարհով մեկ սփռված ենք, բայց ունենք Հայրենիք Հայաստան և գիտենք միավորվել:
Երկրորդը` մեր բանակի նոր սպաների և աշխարհով մեկ վերպատրաստված սպաների ավարտական տոնն է: Երկրորդ միջոցառման ուղերձն էլ է նույնը` կանք ու դուխով ենք: Մեր բանակը նոր որակ է ստանում: Մեր պատերազմը ավարտված չի ու թշնամին չի հանգստանում: Այնպես որ, մեր նոր ու գիտելիքներով հարստացած սպանե՛ր, դուք ունեք պատիվ պաշպանելու Հայրենիքի սահմանները, նոր հաղթանակներ բերեք, որն էլի հնարավոր է միաիյն միասնությամբ:
Կեցցե՛ մեր բանակը, կեցցե՛ մեր միասնությունը, կեցցե՛ հայությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10154131312763378&set=a.10151566184643378.608294.777058377&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել