Նոր slaq.am-ին երգչուհի Հասմիկ Կարապետյանի հարցազրույցն էի կարդում: Երգչուհին, ով հեռուսատեթերից իրեն բարոյական կերպարի մեջ է ներկայացնում հայտարարում է, որ կողմ է ակտիվ սեռական կյանքին: Իհարկե գաղտնիք չէ, որ հայ երգչուհիները հեռացած են հայկական ավանդական ընտանիքի մասին պատկերացումներից: Իրանք ինչ էլ լինեն, ինչպես էլ ապրեն, միևնույն է իրավունք չունեն հայկական ավանդույթները՝ Կարմիր խնձոր, համարեն հետամնացություն... Եթե նրանց համար նորմալ են պատահական սեռական հարաբերությունները, ապա դա չի կարելի, որպես ազատության չափանիշ փաթաթել հասարակության վզին: Հայ երիտասարդ ու դեռևս անչափահաս աղջնակի համար հենց շուբիզնեսի աստղերն են կայացած անձնավորության իրենց իդեալը: Նրանք փորձում են նմանվել այդ աստղերին կրկնելով նրանց վարքագիծը: Սա մեծ վտանգ է կարծում եմ: Ազատությունը ոչ թե սեքսն է ում հետ պատահի այլ այն բարոյականություն ու մաքրության զգացողությունը, որով դու քեզ ազատ ես զգում, ու առաքինի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=105349482928553&set=a.103770333086468.2934.100003605042452&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել