Newsline.am-ը գրում է.
Ռումինիայի բնակչությունը 2050 թվականին կարող է նվազել 22,1%-ով: Ռումինական լրատվական Mediafax գործակալության հաղորդմամբ` դրա մասին ասվում է ՄԱԿ-ի կողմից իրականացված հետազոտության մեջ: Ինչպես նշվում է, այս ցուցանիշով Ռումինիան աշխարհում երկրորդ տեղում է: Բնակչության թվաքանակի ավելի շատ նվազում կանխատեսվում է Բուլղարիայում: Հետազոտության արդյունքների համաձայն, մոտակա 35 տարիների ընթացքում երկրի բնակչությունը կարող է նվազել 27,9%-ով:
Մյուս երկրների շարքում, որտեղ բնակչությունը կարող է նվազել 15%-ով, նշվում են Մոլդովայի, Ուկրաինայի, Սերբիայի, Ճապոնիայի, Լատվիայի և այլ երկրների անուններ:
Կանխատեսումների համաձայն, Հնդկաստանը մոտակա 7 տարում կդառնա ամենաբնակեցված երկիրը` այս ցուցանիշով գերազանցելով Չինաստանին: 2050 թվականին աշխարհի բնակչությունը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ 11,2 միլիարդի: