2015 թվականը կդառնա կենդանակերպի որոշ նշանների ամուսնության տարին: Աստղերը կենդանակերպի նշանների տակ ծնվածների մի մասին խոստանում են ամուսնություն, ոմանց՝ հիասթափություն, մյուսներին էլ՝ նոր և թեժ սիրավեպեր:

Աստղերը հուշում են, թե կենդանակերպի որ նշանները կամուսնանան 2015 թվականին:

Խոյ

Կենդանակերպի այս նշանը տարին կանցկացնի բավականին բուռն և դինամիկ ռիթմերով, սիրային արկածներն ու նոր ծանոթություններն անպակաս կլինեն Խոյերից, սակայն ամուսնություն և հարաբերությունների օրինականացում այս տարի Խոյերին չի սպասվում:

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները դեմ չեն լինի իրենց սիրելիի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա հասցնելու և նրա հետ ընտանիք կազմելու համար, հատկապես, որ Ցուլերն այս տարի բավականին շատ ծրագրեր և նպատակներ ունեն իրենց առջև դրված: Սակայն այս տարի ամուսնական հարցի առումով ամեն ինչ կախված կլինի նրանց զուգընկերոջ ցանկություններից և ծրագրերից:

Երկվորյակներ

Երկվորյակների մտերմիկ շփումներն ու ընկերական փոխհարաբերություններն այդպես էլ չեն վերածվի լուրջ որոշումների: Այս տարի հանդիպած սիրելի և հաճելի մարդիկ այդպես էլ կմնան ընկերներ՝ առանց պարտականությունների և պարտավորվածությունների:

Խեցգետին

Աշխարհին և ամեն երևույթին թեթև նայող Խեցգետինները 2105-ին կրկին առավել հեշտ և զվարճալի կերպով կմոտենան սիրելիի հետ հարաբերություններին, որն իր հերթին կտա հաճելի արդյունք: 2015-ին կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները կարող են ծրագրել և կյանքի կոչել իրենց երազանքների հարսանիքը:

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված անհատականությունները՝ Առյուծները, վստահ կլինեն թե՛ իրենց որոշումների, թե՛ ծրագրերի հարցում: Սակայն նրանց այս տարի հատկապես հիվանդագին կերպով կխանգարի սեփական ազատությունից զրկվելու վաղը. եթե զուգընկերը կարողանա չեզոքացնել նրա՝ ազատությունը կորցնելու վախը, ապա կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները նույնպես այս տարի կամուսնանան:

Կույս

Այս տարի Կույսերի զուգընկերներն այնքան էլ հակված չեն լինի ամուսնության. նրանք ամեն ինչ կանեն հարաբերություններն օրինականացնելու գործընթացը հնարավորինս երկարաձգելու և, ինչու ոչ, նաև չեզոքացնելու համար: 

Կշեռք

Սիրառատ Կշեռքներն այնքան աշխույժ և ակտիվ կլինեն այս տարի, որ հնարավոր է ամուսնանան նույնիսկ երկու անգամ: Սա, իհարկե, հումոր է, սակայն այն, որ նրանց կյանքում 2105-ը կարող է լինել ճակատագրական, միանշանակ է: Աստղերը խորհուրդ են տալիս Կշեռքներին լինել ավելի զգույշ զուգընկերոջ ընտրության հարցում, քանի որ երկրպագուները կլինեն շատ, ինչի արդյունքում ընտրություն կատարելը պետք է իրականացվի առավել զգուշավոր կերպով:

Կարիճ

Որպեսզի Կարճիներին ստիպեք ամուսնանալ, ուրեմն պետք է նրանց առաջարկեք ոչ ստանդարտ կամ հնարավորինս անկրկնելի մի բան, որի արդյունքում նրանք կտան իրենց համաձայնությունը:  Իսկ նրանց հարսանյաց արարողությունը կարող է իրականանալ ամռանը, իհարկե, շքեղ ավտոմեքենաների և փայլերի ուղեկցությամբ:

Աղեղնավոր

Սիրելիի նկատմամաբ թեժ կրակնն ու սերն Աղեղնավորներին ողջ տարավա ընթացքում կտանեն ամուսնանալու երազանքներն իրականացնելու աշխարհ: Ի դեպ, նրանք պատվով կյանքի կկոչեն իրենց երազանքները: 

Այծեղջյուր

Ի տարբերություն կենդանակերպի այլ նշանների՝ Այծեղջյուրներն այս տարի առանձնապես ամուսնանալու ոչ մի ցանկություն չեն ունենա: 2015-ին նրանք ոչինչ չեն ցանկանա փոխել իրենց կյանքում և շրջապատի հետ ունեցած հարաբերություններում:

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանները դեմ չեն ամուսնանալ այս տարի և ոչ միայն դեմ չեն, այլև իրենք են պատրաստ ամեն ինչ անելու, որպեսզի սիրելիի հետ հարաբերություններն ավարտվեն գեղեցիկ և յուրօրինակ հարսանյաց արարողությամբ: Այս տարվա ամուսնությունները, չնայած որ նրանք կիրականացնեն ըստ հաշվարկի, ոչ թե ըստ զգացմունքի, սակայն ի ուրախություն նրանց, հաշվարկով ամուսնությունը նույնպես հաջող ավարտ կունենա:

Ձկներ

Այս տարի Ձկները կունենան ամուսնության բազմաթիվ հնարավորություններ: Կենդանակերպի այս ռոմանտիկ նշանները պետք է չմոռանան, որ հեքիաթային և իդեալական սեր գոյություն ունի միայն գրքերում, ուստի պետք է ավելի իրատեսական գտնվել և ճիշտ ընտրություն կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել