Գյումրվա ռուսական ռազմաբազայի անձնակազմը կրճատվել է հազարով՝ հայտնում է մամուլը: Դա տեղի է ունեցել ռուս զինվոր Պերմյակովի կողմից յոթհոգանոց հայ ընտանիքի հունվարյան սպանությունից հետո՝ Ռուսաստանից հատուկ ժամանած հոգեբույժների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում: Ռուս զինծառայողների հոգեկան առողջության ստուգումը թելադրեց նրանցից յուրաքանչյուր հինգերորդի հեռացումը Հայաստանից և վերադարձ Ռուսաստան: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ սահմանին տեղակայված ռուսական ՖՍԲ-ի զորքերում ամեն հինգերորդը Պերմյակով է: Եթե սա չէ ՀՀ ազգային անվտանգության հարց, ապա ո՞րն է: ԱԱԾ աշխատակից ՀՀ նախագահի խոսնակը որևէ բան ունի՞ ասելու այս կապակցությամբ: Թե՞ ԱԱԾ-ը, լինելով ռուսական ՖՍԲ-ի մասնաճյուղը, ՀՀ նախագահին էլ է դիտում իբրև ռուսական հեռավոր մարզի պահեստապետ: Եթե այդպես է, ազգաբնակչությունը պարտավոր է ազգային և սեփական անվտանգության խնդիրները լուծել ինքնուրույն, մասնավորապես՝ զինվելով ինքնապաշտպանության համար նաև այսպիսի «պաշտպաններից»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1021306617902892?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել