Պ. Սևակը ժամանակին լավ է նկատել ու լավ էլ ձևակերպել է.
ԱՉՔ ՄՏՆՈՂՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ՝ ԱՉՔ ԿՀԱՆԻ)))))
Հոյակապ է ասված: Դե, ժող ջան, կներեք, որ անուղղակիություն կա, ուղղակի սիրուն չէ հասցեական ձևը, էն, որ ամեն գնով ուզում են աչք մտնել, գոնե գիտե՞ն, որ խոշոր հաշվով փորձ է արվում մտնել մարդու «ներսը», մարդու «մեջ», ու էդքան էլ էական չէ արդեն իրենց համար, թե ՈՒՏԵՂԻ՞Ց, բայց դե իրականում գրեթե նույնն է, չնչին տարբերություններով, չնայած էս դեպքում էլ օճառի հարցի նման մի բան է առաջանում: Հետո էլ դառնաղի անուղղակի ՍՏԱՏՈՒՍ են նվիրում իրենց աչքի «օտար մարմինը» հեռացնել ուզողներին: Բա դե բնական է, ոչ աչքի մեջ, ոչ այլ ՎԱՅՐՈՒՄ, ոչ ոքի համար տանելի չէ «օտար մարմնի» գոյությունը, այն էլ երկար ժամանակ: 
Բայց ամենահետաքրքիրն էն ՍՏԱՏՈՒՍԻ պահն է, որ ոչ բոլորը գիտեն, թե ինչից է ծնվել, ինչ ԵՐԿՈՒՆՔԻ «բալիկ» է ու իրենց քոմենթներով սկսում են «ցավազրկելու» դեր ստանձնել, երբեմն էլ անհասկանալի, անտեղի, առանց իմանալու վիրավորանքներ հասցնում հենց էդ «օտար մարմնի» չհանդուրժողին: Չնայած, որ շատերը իրականությունը «ջոկելիս» հաստատ այդպես չէին վարվի։)))))
Դե ի՞նչ, կյանք է, այն չի ջոկում չարիք-բարիք։)))))
Բարիք ասի՝ հիշեցի, որ չենք էլ բարևել մի կարգին։)))
Բարի օր և բարի, ուրախ ու հանգիստ, դե ձեր սրտով ժամանց եմ ցանկանում ԲՈԼՈՐԻՆ։)))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել