Միշտ փորձել եմ հասկանալ, թե ինչու են քրիստոնյա «հայրերը»՝ առաջին քրիստոնեական եպիսկոպոսները, պահպանել Հին Կտակարանը՝ որպես ամբողջության մաս: Հատկապես հաշվի առնելով, որ օբյեկտիվ դիտարկման դեպքում հստակ է, որ Քրիստոսը եկավ ու ռեվիզիայի ենթարկեց հրեաների ցեղային Եհովա աստծո պաշտամունքը, այն էլ՝ մարդկային բազմաթիվ բացասական հատկանիշներով՝ ռազմատենչություն, հիշաչարություն, վրեժի զգացում և պատժի մոլուցքով տարվածություն և այլն և այլն... Եվ այդ հատկանիշները փոխարինեց միայն սիրո գաղափարով՝ դա առաջարկելով իր հետևորդներին: Հիմա կարող եմ նշել պատճառը. դա սեփական՝ քրիստոնեական կոսմոգոնիայի (տիեզերքաստեղծության) բացակայությունն էր: Քրիստոսն այս աշխարհ եկավ բարոյականության դասեր տալու համար, և նրան բացարձակ չէր հետաքրքրում իր ուսմունքի (որ մի քանի դար անց վերածվելու էր համաշխարհային կրոնի) կոսմոգոնիկ մասը: Բայց նոր կրոնն առանց դրա չէր կարող «հիմնավորել ինքն իրեն», ու այդ պատճառով ընտրվեց այն, ինչ կա այսօր. որպես Աստվածաշնչի սկզբնական մաս ընդունվեց հրեա ժողովրդի ազգային աստծո պաշտամունքը, քանի որ վերջինս ձևավորվել էր արդեն որպես միաստվածություն. չինմաչինցի չիմաստուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10204300632266879?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել