Newsline.am-ը գրում է.

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները  Բինգյոլի (Բյուրակն) նահանգում պայթեցրել են «Անկարա-Թեհրան» երկաթգիծը։ PKK-ականները ական են դրել երկաթգծի տակ, ապա հեռակառավարմամբ պայթեցրել են այն։

Պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն վնասվել են գնացքի վագոններից մեկն ու ռելսերը։ Բինգյոլի նահանգապետ Սելիմ Քոշգերը հայտարարել է, որ պայթյունն իրականացրել են PKK-ի զինյալները։ Միջադեպից հետո դեպքի վայրում հավաքվել են անվտանգության ուժերի մեծաթիվ ներկայացուցիչներ։ «Թուրքիայի Հանրապետության պետական երկաթուղիներ» (TCDD) ընկերությունը հաստատել է երկաթգծի պայթեցումը։ 

Բացի դրանից, PKK-ի զինյալները Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում զինված հարձակում են իրականացրել Էրզրումից Կարս մեկնող բեռնատար գնացքի վրա։ Նրանք ռումբի օգնությամբ պայթյուն են իրականացրել, որի հետևանքով վնասվել է երկաթգիծը, սակայն գնացքի վագոնները չեն վնասվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել