1989 թ-ից առաջ ծնված տղաները լավ կհիշեն: Հիշո՞ւմ եք, որ կռիվ էինք անում ու ծեծվում էինք, երբեք ոչ մեկի չէինք ասում, ամաչում էինք դրա համար: Եթե կապտուկ էլ էր լինում, շաբաթներով տանից դուրս չէինք գալիս, մինչև անցներ: Հետո էլ որ հարցնեին, թե ծեծվե՞լ եք, շա՞տ բան է եղել, կեսներս էլ կտրված լիներ, չէինք խոստովանում, ասում էինք՝ չէ, մենք էլ մերն արեցինք, տակ չմնացինք կամ մերն անելու ենք: Այժմյան սերնդին նայում ես, վրաները մի քերծվածք է լինում, անասելի հպարտությամբ ու ցեղասպանվածի ինտոնացիայով ալամ-աշխարհով սկսում են՝ վա՜յ, ինձ վրա բռնություն են գործադրել, վա՜յ, ինձ ծեծեցին, վա՜յ, տեսեեեք՝ ինչ կատարվեց անձիս հետ, վա՜յ անարդար աշխարհ:
Հիմա էս կատեգորիան վաղը, մյուս օր պիտի ընտանիքի ամուր սյո՞ւն լինի: Կամ մեր սերունդն էր հետամնաց, կամ էս սերնդի պոպուլիստ լակոտներն են շատ տհաճ երևույթներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/876901129060908?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել