Պարբերաբար Ղարաբաղից մարդիկ են զանգում ինձ և ասում, որ այս կամ այն հիմնարկը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում։ Եթե ես այդ մասին իմանում եմ, կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանություններն էլ պիտի որ իմանան։ Շուշիում կառուցվում է մանկատուն։ Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստան համահայկական հիմնադրամը և Ղարաբաղի կառավարությունը։ Շինարարական կազմակերպության ղեկավարը բանվորներին ասել է, որ Հայաստան հիմնադրամը փող չի փոխանցում, դրա համար չեն տալիս աշխատավարձ։ Ես, բնականաբար, զանգում եմ Հայաստան հիմանադրամ, ինձ ասում են, որ վաղուց իրենք փողը փոխանցել են և որևէ պարտք չունեն արդեն այդ ծրագրին։ Ղարաբաղի վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղում աշխատավարձերի խնդիր չկա։ Հիմա նորից եմ գրում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, որ աշխատավարձերի խնդիրը կա, վճարեք բանվորների աշխատավարձը, նրանք միայն դրա հույսին են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1156629151019749?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել