Նաիրիտի խնդիրը դեռ չի թողնում իր մասին մոռանալ: Այսօր նաիրիտցիների մի մասը կրկին ցույց էր անում կառավարության դիմաց: Նրանց պահանջը նույնն էր` աշխատավարձերի վճարում: Հարկ է նշել, որ արդեն իսկ վճարվել է 700 աշխատակցի աշխատավարձը: Ուշացումների հիմնական պատճառը հաշվարկներն են ու թղթաբանությունը:
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետի հանձնարարականով հաղորդումով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա նշեց, որ Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է, և առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն: Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1726938360866786?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել