Այսօր Ընկերության միջազգային օրն է: Անխոս, ընկերությունը բարձր ու վեհ արժեք է:
Իմ խորին համոզմամբ, եթե մարդուն անվանում ես ընկեր, ուրեմն նրան վերագրում ես բոլոր այն հատկանիշները, որոնք բնորոշում են ընկերոջ սուրբ կոչմանն ու առաքելությանը:
Ընկեր ունենալն այսօր իրոք մեծ ձեռքբերում է, քանի որ «ընկեր» լինել շատերն են կարողանում, սակայն ԸՆԿԵՐՈՋ կոչումը քչերին է հասու: Ընկերություն անելը և լավ ընկեր գտնելն իրականում այնքան էլ հեշտ չէ, միայն կյանքի թոհուբոհում փորձված և այդ ամենից ամրացած ընկերությունն է իսկականը: Այս առումով հայ ազգն իրոք բացառիկ է, մեր ազգը միշտ էլ աչքի է ընկել իր ընկերասիրությամբ՝ ընկերն ընտանիքի անդամ է համարվել, ընկերությունը՝ սրբացվել:
Ուրախալի է, որ այսօր էլ այս մոտեցումը շարունակվում է, քանի որ ընկերասիրությունը խոսում է մարդու, այս դեպքում ազգի բարոյական որակների և մարդկային բարձր հատկանիշների մասին: Գնահատե՛նք և պահպանե՛նք ընկերությունը, ինչպես հայտնի աֆորիզմն է ասում՝ «Նա, ով ունի հավատարիմ ընկեր, կարող է հաշվել, որ ինքն արդեն երկու հոգի է»:
Հ.Գ. Անչափ ուրախ և հպարտ եմ, որ իմ կյանքում կան ԸՆԿԵՐՆԵՐ, ում հետ իմ ընկերությունն անցել է երկար տարիների ճանապարհ և կյանքի փորձություններից դուրս է եկել մաքուր և էլ ավելի ամրացած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/900336133369898?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել